Թեթեւաթլետը մերկ վազել է փողոցներով
Ձողացատկի Ֆրանսիայի չեմպիոն եւ 2007 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոմեն Մեսնիլը մերկ վազել է Փարիզի փողոցներով եւ Ինտերնետում տեղադրել է այդ իրադարձության մասին պատմող տեսահոլովակը՝ հովանավոր գտնելու նպատակով։ Նշենք, որ Ռ. Մեսնիլը պայմանագիր ուներ Nike ընկերության հետ, սակայն վերջինս չէր ցանկացել երկարաձգել այն։ Մեսնիլի տեսահոլովակը ցուցադրվել է ֆրանսիական հանրային հեռուստաալիքներով։ Մի շարք մարզիկներ բարդություններ են ունեցել՝ հովանավորչական պայմանագրեր կնքելու առումով, քանի որ ընկերությունները կրճատում են իրենց ծախսերը՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում։