Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂՂՈՒՄ

Ապրիլ 02,2009 00:00

«Առավոտի» ապրիլի 1-ի համարի 11-րդ էջում հրապարակված «Վալենսային նորից վիրավորել են» լուրի առաջին նախադասությունն ապրիլմեկյան կատակ չէր: Պարզապես թարգմանիչը սխալմամբ է գրել. «Չեխիայի նախկին նախագահ Լեխ Վալենսան…»: Դե, ում հայտնի չէ, որ Վալենսան լեհ է եւ Լեհաստանի նախկին նախագահը: Կարծում ենք, որ պարոն Վալենսան հիմա էլ մեր թերթից չի վիրավորվի, այսուհանդերձ հայցում ենք նրա եւ ընթերցողների ներողամտությունը:

Ուղղումը պատրաստել է «Առավոտի» ընթերցողների խմբագիր Մեսրոպ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել