Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԱՆ ԶԻՆԱԹԱՓՎԵԼ

Ապրիլ 02,2009 00:00

Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներ՝ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման երեկ առաջին անգամ հանդիպեցին Լոնդոնում՝ ֆինանսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովում: Բանակցությունների առաջին արդյունքները հայտնի են, նախագահները խոստանում են մինչեւ տարվա վերջ ավարտել աշխատանքը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ուղղությամբ: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Մեդվեդեւը եւ Օբաման հանդես կգան 2 համատեղ հայտարարություններով, որոնցից առաջինը նվիրված կլինի հենց այս խնդիրներին, իսկ 2-րդում խոսվելու է ավելի ընդհանուր հարցերի մասին, սակայն կրկին անդրադարձ կլինի սպառազինությունների վերահսկողության թեմային: Newsru.com-ը հիշեցնում է, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ստորագրվել է 1991 թվականի հուլիսի 31-ին եւ գործելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը: Եթե նոր պայմանագիր չկնքվի, ապա 2009-ի դեկտեմբերից հետո 2 կողմերն էլ հնարավորություն կունենան ընդլայնել իրենց միջուկային զենքի ներուժը եւ պոտենցիալ վտանգ ներկայացնել ինչպես իրար, այնպես էլ ողջ աշխարհի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել