Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻՑ

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Մարտի 31-ին Մեծ Բրիտանիան սկսել է իր զորքերի դուրսբերումն Իրաքից: Այդպիսով, Բրիտանիան դա անում է իր հիմնական դաշնակիցներից՝ ամերիկացիներից 1 տարի շուտ: Ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ զորքերն Իրաքից դուրս են բերվելու 2010 թվականի օգոստոսից ոչ շուտ: Բրիտանացի զինվորականներն առանձնապես չեն թաքցնում, որ իրաքյան կամպանիան անհաջողության է մատնվել: Այժմ Իրաքում ծառայում է 4100 բրիտանացի: Նրանց հիմնական աշխատանքն է նախապատրաստել իրաքցի զինվորականներին եւ ոստիկաններին՝ այդ երկրում անվտանգություն ապահովելու համար: Ի դեպ, նշվում է, որ զորքերի դուրս բերելուց հետո էլ, որը հավանաբար կավարտվի այս տարվա հուլիսին, Իրաքում կմնա 400 հրահանգիչ: Բրիտանական զորքերի զուտ ռազմական գործողությունները մեծ հաջողություններ չեն արձանագրել: 2003 թվականից ի վեր բրիտանացի զինվորները դաժան մարտեր են մղել իրաքցի ապստամբների դեմ, սակայն չեն կարողացել հասնել իրենց նպատակներին: Այդպես 2007 թվականի սեպտեմբերին նրանք հանձնեցին Բասրայի շրջանը Իրաքի անվտանգության ուժերին, ինչն, ըստ էության, նշանակում էր նահանջ զբաղեցրած մարտական դիրքերից: Բասրայում մահացել է 30 բրիտանացի զինծառայող: Իսկ, ընդհանրապես, 2003 մարտից մինչեւ 2008 դեկտեմբեր՝ Իրաքում մահացել է 178 բրիտանացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել