Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԻՈՅՈՒՄ ԵՏՆԱԽՈՐՇԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԻՑ

Ապրիլ 02,2009 00:00

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի կառավարությունը պատրաստվում է 3 մետրանոց քարե ցանկապատ կառուցել քաղաքի ետնախորշերի շուրջ: Իշխանությունները պնդում են, որ այդ միջոցառումն ուղղված է բացառապես բնապահպանական խնդիրների լուծմանը: Այդպիսով, ըստ Ռիոյի քաղաքապետարանի, փրկվելու են քաղաքը շրջապատող անտառները: Ըստ բրազիլացի փորձագետների, 2005-2008 թվականներին անտառները Ռիոյի շուրջը ոչնչացվել են 2 անգամ ավելի արագ, քան նախորդ 3 տարիներին, եւ հիմնական պատասխանատվությունն, ըստ «Գազետա» թերթի, իշխանությունը դնում է ետնախորշերի բնակիչների վրա, որոնք ընդլայնում են իրենց ապրելու միջավայրը: Պատը կառուցելու համար կառավարությունը պատրաստվում է քանդել մոտ 600 տուն, որոնց բնակիչներին խոստացվել է բնակարան տրամադրել նույն շրջանում: Ենթադրվում է, որ այս տարվա վերջին պատեր կկառուցվեն ետնախորշային 40 շրջաններում: Այդ նպատակի համար կառավարությունը տրամադրել է $17 միլիոն: Իրավապաշտպանները պնդում են, որ միջոցառումն ուղղված է հարուստների եւ աղքատների բնակավայրերն առանձնացնելուն: Ըստ նրանց, միլիոնավոր մարդիկ են ապրում ետնախորշերում, սակայն դրանք նույնիսկ նշված չեն քաղաքի քարտեզի վրա: Այդ շրջաններում տիրում է անբարենպաստ քրեածին իրավիճակ, տարածված է թմրանյութի առեւտուրը: Իրենք՝ ետնախորշերի բնակիչները, չեն մասնակցում բանավեճերին: Նրանց մեծամասնությունը գտնում է, որ Ռիոյի մնացած մասից իրենց բաժանում է ոչ թե պատը, այլ այն ծայրահեղ վիճակը, որում իրենք ապրում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել