Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջեներալ մոթորսը» կսնանկանա

Ապրիլ 02,2009 00:00

\"\"Երեկ ամերիկյան ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող «Ջեներալ մոթորս» (GM) ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Հենդերսոնը հայտարարեց, որ պատրաստ է վերակազմավորել կոնցեռնը՝ վերջինս սնանկացնելու ճանապարհով: Ըստ «Գազետա» թերթի, նա հայտնեց, որ եթե արհմիությունների եւ վարկատուների հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա GM-ը ստիպված կլինի մինչեւ այս տարվա ամառ դիմել սնանկացման մասին հայցով: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է սատարի ընկերությանը $50 միլիարդի չափով: Ըստ Հենդերսոնի, մինչեւ 2012 թվականը կփակվի GM-ի առնվազն 14 գործարան: Սակայն, փորձագետների կարծիքով, ավտոմոբիլային գիգանտի սնանկացումն ավելի թանկ կարժենա, քան դրա գործունեության շարունակումը: Ճիշտ է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, վստահ է, որ GM-ը պետք է սնանկացնել, սակայն, այնուամենայնիվ, նա կոնցեռնին 60 օր տվեց վերակառուցման նոր ծրագիր կազմելու համար, որից հետո միայն Սպիտակ տանը կորոշվի GM-ի ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել