Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջապես հանդիպեցին

Ապրիլ 02,2009 00:00

Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը երեկ Հաագայում հանդիպել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մուհամադ Մեհեդի Աղունզադեի հետ: Ամերիկյան աղբյուրների համաձայն, հանդիպումը կրել է կարճատեւ եւ ջերմ բնույթ: Ամերիկացի եւ իրանցի դիվանագետների այդ առաջին շփումը տեղի է ունեցել Աֆղանստանի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշեց, որ առաջին հանդիպումը պլանավորված չէր, ավելացնելով, որ Հոլբրուքը եւ Աղունզադեն պայմանավորվել են կապի մեջ մնալ:

Ըստ BBC-ի, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության թուլացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին: Ելույթ ունենալով նույն համաժողովում՝ Քլինթոնը նշել է, որ Աֆղանական պետությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ հաշվետու լինի իր ժողովրդի առջեւ: Այդպիսով նա պատասխանել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի այն դիտարկմանը, որ իր երկրին հասցեագրված օգնությունը մեծ մասամբ փոշիանում է:

ԱՄՆ պետքարտուղարը նշեց նաեւ, որ Աֆղանստանի վերածնունդը կարող է թանկ նստել համաշխարհային հանրության վրա, բայց այդ գործն արժե իրականացնել: Նա հիշեց նաեւ աֆղանական մի ասացվածք, ըստ որի՝ համբերությունը դառը բան է, բայց դրա պտուղները քաղցր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել