Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն, ազգությամբ բուլղարացի Նեյչո Վելիչկովը որոշել է ազատվել զբաղեցրած պաշտոնից եւ վերադառնալ հայրենիք՝ Բուլղարիա: Նա իր այդ քայլը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով: Մինչ նոր տնօրենի նշանակումը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «ԱրմենՏելի» ֆինանսական գծով փոխտնօրեն Կարեն Շահնազարյանը: Ն. Վելիչկովի հեռանալու մասին տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ պարոն Վելիչկովը ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել 2008-ի մայիսին: Երեկ պարոն Վելիչկովը հավաքել է ընկերության մենեջերներին եւ հրաժեշտ տվել: