Այսօր կայանալիք Էստոնիա-Հայաստան պատասխան հանդիպումում մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Այն բանից հետո, երբ Յան Պոուելսենն ազատվեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, Վարդան Մինասյանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, մինչեւ պարզ կլինի, թե ո՞վ է դառնալու Հայաստանի հավաքականի հերթական գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Պոուելսենին առաջարկվել է աշխատել որպես ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ երեկ, վաղ առավոտյան. Տալլին մեկնած մեր հավաքականի կազմում վնասվածքների պատճառով բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը: