Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Անգլիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: «Լոս Անջելես Գալակսի»՝ ամերիկյան ակումբին անդամագրված ֆուտբոլիստի տարեկան եկամուտը 32,4 միլիոն եվրո է: Վարկանիշային դասակարգման այս ցուցակը կազմել է Ֆրանսիայի «France Football» հանրահայտ հանդեսը: Բեքհեմը 2007 թվականին հինգ տարի ժամկետով պայմանագիր էր ստորագրել «Գալակսիի» հետ: Սակայն այս տարվա սկզբից վարձակալությամբ հանդես է գալիս Իտալիայի «Միլանում»: Ենթադրվում էր, որ արդեն մարտին նա վերադառնալու էր ԱՄՆ, սակայն Բեքհեմին հաջողվեց համաձայնության գալ այդ կարգավիճակը մինչեւ 2009-ի տարեվերջ երկարաձգելու հարցում:

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակի առաջին տասնյակը կազմել են:

1. Դեւիդ Բեքհեմ (Անգլիա, «Միլան») 32,4

մլն եվրո

2. Լոնել Մեսսի (Արգենտինա, «Բարսելոն») 28,6

3. Ռոնալդինյո (Բրազիլիա, «Միլան») 19,6

4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ») 18,3

5. Տյերի Անրի (Ֆրանսիա, «Բարսելոն», Իսպանիա) 17,0

6. Կակա (Բրազիլիա, «Միլան») 15,1

7. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, «Ինտեր») 14,0

8. Ուեյն Ռունի (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ») 13,5

9. Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա, «Չելսի») 12,0

10. Ջոն Տերրի (Անգլիա, «Չելսի») 11,7:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել