Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ՝ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Ապրիլ 01,2009 00:00

1. Ե՞րբ եք վերջին անգամ սեքսով զբաղվել:

ա) Ի՞նչ է նշանակում՝ երբ, ես հիմա էլ եմ զբաղվում (15):

բ) Դա եղավ վերջինը (5):

գ) Հստակ չեմ հիշում (0)։

2. Ո՞րն է ձեր սեռը.

ա) Հրաշալի (15):

բ) Պարզ չէ (0):

գ) Դժվարանում եմ պատասխանել (5)։

3. Դուք հակաբեղմնավորիչներ օգտագործո՞ւմ եք:

ա) Մշտապես (0):

բ) Երբեք (15):

գ) Միայն սեռական ակտի ժամանակ (5)։

4. Ձեզ մոտ ուշացումներ լինո՞ւմ են:

ա) Ամսականի (15):

բ) Ամսական տրվող աշխատավարձի (0):

գ) Մտավոր զարգացման (5)։

5. Ձեզ ձգո՞ւմ է:

ա) Պատմական հայրենիքը (0):

բ) Թթու ուտելիքը (15):

գ) Հակառակ սեռը (5)։

6. Սրտխառնոց (փսխում) ունենո՞ւմ եք:

ա) Այո, միայն հեռուստացույցով նորություններ դիտելիս (5):

բ) Դա միակ բանն է, որ այժմ զգում եմ (10):

գ) Նկատի ունեք՝ Ժան Պոլ Սարտրի սիրավե՞պը. ես այն շատ խորն եմ զգում (0)։

7. Արդյոք այնպիսի զգացողություն ունե՞ք, որ վերջերս սովորական հոտերն ու համերը փոխվել են:

ա) Ճիշտ այդպես. մաստակը, որը ես սկսեցի ծամել անցած շաբաթ, դադարել էր նախկին համն ունենալուց, բոլորովին այն չէ (5):

բ) Գինու բույրը մնացել է նույնը, համն էլ չի փոխվել։ Եկեք մեկ անգամ եւս փորձենք… (0):

գ) Չգիտեմ, ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ ծամել (10)։

Իսկ այժմ, սիրելի կանայք, հաշվեք ձեր հավաքած միավորները (դրանք ներկայացված են յուրաքանչյուր հարցից հետո՝ փակագծերում)։

Եթե հավաքել եք 0-20 միավոր.- Նշանակում է՝ դուք հղի չեք եւ երբեք այդ վիճակում չեք հայտնվի։ Դա ճակատագիր չէ։ Թեեւ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է կրկին փորձել, իսկ եթե ոչինչ չստացվի՝ փորձեք արհեստական բեղմնավորման միջոցով իրականացնել: Դա ամոթ չէ։

20-70 միավոր.- Նույնիսկ եթե դուք հղի եք, ուրեմն՝ «մի քիչ»։ Իսկ գուցե դա ձեր էությունն է։

70-95 միավոր.- Ուրախալի լուր՝ ձեզ համար։ Սպասելուն մնացել է շատ քիչ ժամանակ։ Հնարավոր է՝ ծննդաբերությունը սկսվի եւ չհասցնեք հավաքել 1-03 հեռախոսահամարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել