Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՊՈՌՆՈ ԷՐ ՆԱՅՈՒՄ

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեկի Սմիթի կարիերան հարվածի տակ է հայտնվել ամուսնու պատճառով: Վերջինս, ինչպես պարզվեց, հակում ունի պոռնո ֆիլմեր նայելու՝ պետության հաշվին: 46-ամյա Ռիչարդ Քիմլին, որն իր տիկնոջ մոտ աշխատում է որպես օգնական՝ տարեկան 20 հազար ֆունտ աշխատավարձով, հեռուստատեսությամբ պոռնո ֆիլմեր էր նայում եւ դրանց համար վճարում էր խորհրդարանի կողմից հատկացվող օրապահիկներից: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել կառավարության եւ խորհրդարանի ծախսերի ներկայիս համակարգը: Ամենազավեշտականն այն է, որ սկանդալի պատճառը ընդամենը 10 ֆունտն էր, որը Քիմլին ավելացրել է սեփական գրպանից մուծվող 57 ֆունտին: ՆԳ նախարարի վերաբերյալ վարվում է մեկ այլ ծառայողական քննություն՝ այն պատճառով, որ Ջեկի Սմիթը իր հիմնական բնակության հասցե է նշել քրոջ բնակարանը Լոնդոնում: Դա թույլ է տվել տիկին Սմիթին բյուջեից ստանալ 116 հազար ֆունտ՝ որպես փոխահատուցում: Սակայն, ըստ inbox.ru-ի, նախարարի դիրքը կառավարությունում առայժմ կայուն է եւ վարչապետ Գորդոն Բրաունը թերեւս դրան կանդրադառնա աշնանը՝ տեղական եւ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո: Ի դեպ, սպասվում է, որ այդ ընտրությունների ժամանակ իշխող լեյբորիստները շատ ձայներ են կորցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել