Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էին տապալել Լոնդոնի համաժողովը

Ապրիլ 01,2009 00:00

Լոնդոնում ապրիլի 1-ին սկսվող 20 երկրների համաժողովից առաջ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու, որոնք, ինչպես ենթադրվում է, պատրաստվում էին տապալել միջոցառումը: Նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: 5 հոգի, այդ թվում՝ 16-ամյա մի պատանի եւ երկու 20-ամյա աղջիկ, ձերբակալվել են Պլիմուտ քաղաքի մոտակայքում: Ահաբեկչության մասին օրենքի համաձայն՝ նրանց կարելի է կալանքի տակ պահել մինչեւ 28 օր: Երիտասարդների մոտ հայտնաբերվել են խաղալիք ավտոմատներ եւ ատրճանակներ, ինչպես նաեւ պայթուցիկ սարքեր: Բացի այդ, նրանք ունեին «քաղաքական գրականություն». ըստ ամենայնի, խոսքը անարխիստական բնույթի նյութերի մասին է: Ոստիկանները, սակայն, խոստովանում են, որ պայթուցիկ նյութերը մեծ հզորության չէին եւ խոշոր ավերածությունների պատճառ չէին կարող դառնալ: Հատկապես նշվում է, որ ձերբակալվածները կապ չունեն կրոնական ծայրահեղականների հետ:

BBC-ին հիշեցնում է, որ անցած տարի հենց Պլիմուտում ձերբակալվել եւ դատապարտվել է մի մահմեդական, որը ռումբ է պայթեցրել ռեստորանում: 20 տնտեսապես զարգացած երկրների լիդերները այսօր հանդիպելու են Լոնդոնում՝ քննարկելու համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Համաժողովի կապակցությամբ Բրիտանիայի մայրաքաղաքում սպասվում են բազմաթիվ ցույցեր եւ բողոքի ակցիաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել