Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Ապրիլ 01,2009 00:00

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -1

Հետո կասեք՝ խնձորը լվա, նոր կեր

\"\"Օրեր առաջ Մալաթիայի շուկայում ականատես եղանք, թե ինչպես է վաճառակետերից մեկում մոտ հինգ կիլոգրամ սուրճը թափվել գետնին: Իրեն չկորցրած «բիզնեսմենը» կողքին հայտնված տատիկի օգնությամբ հավաքում էր այն, իսկ այդ պահին մեր անհարկի հարցին՝ «հետո դա վաճառելո՞ւ եք», բնականաբար, նա գերադասեց չպատասխանել:

Մ. Մ.

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -2

Դրոշի ներքո

\"\"Երեւանի կենտրոնում՝ Սարյան փողոցին հարող այս հատվածում երեկ նկատեցինք, որ շինարարություն է կատարվում Խորհրդային Հայաստանի դրոշի ներքո: Կարծեցինք՝ ապրիլմեկյան կատակ է, բայց պարզվեց, որ դրոշն այնտեղ է մի քանի ամիս: Խորհրդային կարգերը չվերադառնա՞ն:

Լ. Ս.

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -3

Ավտոկանգառ՝ մայթի վրա

\"\"Սա Արշակունյաց 2 հասցեում գտնվող տպարանի շենքն է: Բացի «Տիգրան Մեծից», շենքի 1-ին հարկում գտնվում են խանութներ եւ այլ բազմապիսի «օբյեկտներ»: Եվ այդ բոլոր հիմնարկներ այցելող մեքենաների տերերն իրենց սուրբ պարտքն են համարում ամեն օր ավտոկանգառ կազմակերպել մայթի վրա: Բացի այն, որ հետիոտնը ստիպված է մանեւրել իրեն տրամադրված տարածքում, մեքենաների ղեկին նստածները սարսափելի զայրանում են, երբ խանգարում ես նրանց սրընթաց ճանապարհը: Իսկ Արշակունյաց պողոտան, ի դեպ, Երեւան քաղաքի ամենաերկար փողոցն է, եւ Թումանյանի ու Սպենդիարյանի «տակը» փորելու փոխարեն կարելի էր գոնե վերգետնյա կանգառի մասին մտածել:

Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել