Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության անկումը կշարունակվի

Ապրիլ 01,2009 00:00

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ ) կանխատեսումների, տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը եւ անբարենպաստ առեւտրի պայմանները կշարունակեն Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում 2009-ին շարունակվելու է նվազման միտումը, ինչը պայմանավորված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ, ինչպես նաեւ շինարարության աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ:

2008-ի վերջին երկու ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում արձանագրված աճի տեմպի նվազման միտումները կդրսեւորվեն նաեւ այս տարի: ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն վերանայել են նաեւ արդյունաբերության ոլորտի կանխատեսումները եւ այստեղ եւս արձանագրել աճի տեմպերի նվազում: Սա պայմանավորված է համաշխարհային պահանջարկի անկման արդյունքում հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ մետաղագործության ոլորտներում արտադրական ծավալների անկմամբ:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա կանխատեսվում է, որ այս տարի մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կնվազի ավելի քան 7%-ով՝ պայմանավորված տնտեսության մեջ աշխատուժի առաջարկի էական աճով: Կանխատեսվում է, որ աշխատավարձերը կավելացնեն միայն բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել