Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄ-ՊԱՎԼԻԿ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի՞Ն

Մարտ 31,2009 00:00

Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի միջեւ գոտիների միավորման մենամարտ կազմակերպելու մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում:

Երկու բռնցքամարտիկների պրոումոթերներն արդեն խոստանում են, որ չեմպիոնների միջեւ այդքան սպասված մենամարտը կարող է կայանալ նոյեմբերի 7-ին՝ Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդենում»: Համենայնդեպս, կողմերի իրավաբաններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանագրի տեքստի կազմմանը:

Սակայն մինչ այդ, WBC/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Պավլիկը դեռ պետք է գոտիները պաշտպանի առաջին միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի, իսկ IBF-ի չեմպիոն Աբրահամը՝ պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ: Եվ եթե դա նրանց հաջողվի եւ չեմպիոնները լուրջ վնասվածքներ չունենան, նրանք հաջորդ անգամ միասին ռինգ կմտնեն:

Ավելացնենք, որ այստեղ էլ հաջողության հասնելու դեպքում քաշը պահպանելու խնդիրներ ունեցող Աբրահամը մտադիր է տեղափոխվել երկրորդ միջին քաշ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել