Հանգստյան օրերին «Հայաստան» մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճի ըմբշամարտի սրահում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը, որում տարիների ընդմիջումից հետո պայքար ծավալվեց նաեւ ծանր քաշային կարգերում:
Երկու օր տեւած պայքարի ընթացքում ըստ քաշային կարգերի Հայաստանի 2009 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 50 կգ՝ Սարգիս Խաչատրյան («Դինամո»), 55 կգ՝ Ալեքսան Միքայելյան (Գյումրի), 60 կգ՝ Ռոբերտ Հովհաննիսյան (ՕՀՊՄՔ), 66 կգ՝ Հովհաննես Վարդերեսյան («Դինամո»), 74 կգ՝ Ռաֆիկ Մանուկյան (Գյումրի), 84 կգ՝ Արթուր Ալեքսանյան (Գյումրի), 96 կգ՝ Էդուարդ Սողոմոնյան («Դինամո»), 120 կգ՝ Վաչիկ Եղիազարյան (ՕՀՊՄՔ):
Առաջնության արդյունքներով կկազմավորվի հանրապետության երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի մրցաշրջան 2009-ի պատասխանատու միջազգային պաշտոնական մրցումներին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում: