Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴԻՐՆԵՐՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԷԻՆ

Մարտ 31,2009 00:00

Կոլումբիական ապստամբները, որոնք փորձում էին սպանել երկրի պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանտոսին, անհաջողության են մատնվել: Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայինների տապալման պատճառն այն է, որ նրանք փորձում էին հանդես գալ ոստիկանության քողի տակ, սակայն հատուկ դրա համար ներկած մոտոցիկլետների վրա police գրել էին տառասխալով եւ այդպիսով ճանաչվել էին իսկական իրավապահների կողմից: Ապստամբները ցանկացել էին այդ սպանությամբ նշել իրենց շարժման 45-ամյակը: Բոլոր ահաբեկիչները ձերբակալված են եւ դրա մասին անձամբ հայտնեց Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն: Գրոհայինները ձգտում էին նաեւ վրեժխնդիր լինել իրենց առաջնորդներից մեկի սպանության համար, որն անցած տարի մահացել է Էկվադորում՝ կոլումբիական օդուժի հարվածների արդյունքում: Այդ օպերացիայի մասին հրահանգը տվել էր հենց պաշտպանության նախարարը: Խուան Մանուել Սանտոսը կարող է դառնալ 2010 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտը, եթե գործող նախագահ Ուրիբեն չփոխի Սահմանադրությունը եւ նորից չառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում: Հաղթանակի դեպքում Սանտոսը խոստանում է պահպանել ԱՄՆ-ի հետ սերտ կապերը եւ շարունակել պայքարը պարտիզանների դեմ: Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը վերահսկում են երկրի մի մասը եւ ապրում են հիմնականում կոկաինի առեւտրի շնորհիվ: Կոլումբիան արդեն տասնամյակներ շարունակ մնում է աշխարհում այդ թմրադեղի ամենախոշոր արտադրողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել