Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթել են, բայց՝ դժվարությամբ

Մարտ 31,2009 00:00

\"\"Թուրքիայում կայացած տեղական ընտրություններում առջեւում է իշխող «Արդարության եւ զարգացման կուսակցությունը», սակայն արդյունքները վկայում են այն մասին, որ այդ կուսակցությունը կորցնում է ընտրողների ձայները: «Դա ազդանշան է, որը մեզ տալիս է ժողովուրդը, եւ մենք կանենք անհրաժեշտ հետեւություններ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո: 2007 թվականի համապետական ընտրություններում իշխող կուսակցությունը ստացել է ընտրողների 47%-ը, իսկ այժմ հօգուտ «Արդարության եւ զարգացման կուսակցության»՝ ձայն է տվել ընտրողների 39%-ը: Ըստ BBC-ի՝ իշխանությունները պահպանել են քաղաքապետերի պաշտոնները մի շարք կարեւոր քաղաքներում, առայժմ պարզ չէ, թե ինչպես են ավարտվել ընտրություններն Անկարայում եւ Ստամբուլում, իսկ ահա Իզմիրում եւ Դիարբեքիրում Էրդողանի կուսակցությունը պարտություն է կրել: Ընդ որում, Թուրքիայի հարավարեւելքում, որտեղ մեծ է քրդական բնակչության տոկոսը, ընտրություններն ուղեկցվել են բռնություններով, որոնց արդյունքում զոհվել է 6 հոգի, եւ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Իշխող կուսակցության ընդդիմախոսներից «Հանրապետական» կուսակցությունը, որը հանդես է գալիս հօգուտ պետության աշխարհիկ բնույթի պահպանման, ստացել է 20%: Իսկ «Ազգային գործողություն» կուսակցությունը, որն ազգայնական գաղափարներ է դավանում, վաստակել է ընտրողների 17%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել