Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յամադաեւի վրա նորից կրակել են

Մարտ 31,2009 00:00

Անցած հանգստյան օրերին Դուբայում մահափորձ է իրականացվել Չեչնիայի «Արեւելք» հատուկ գումարտակի նախկին հրամանատար Սուլիմ Յամադաեւի դեմ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Յամադաեւի բարեկամներից մեկը հաստատել է, որ նրա վրա մի քանի անգամ կրակել են, սակայն նա, կարողանալով պատասխան կրակ բացել, ողջ է մնացել: Այժմ նա անգիտակից վիճակում գտնվում է Դուբայի հիվանդանոցներից մեկում: Հանցագործությունը կատարվել էր քաղաքի էլիտար թաղամասերից մեկում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին: Յամադաեւը մոտենում էր իր ավտոմեքենային, երբ անծանոթ մեկը կտրել է նրա ճանապարհը եւ կրակ բացել: Թիկնապահը չի կարողացել օգնության հասնել իր հրամանատարին: Չեչնիայի իրավապահները մեղադրում են Սուլիմ Յամադաեւին եւ նրա եղբորը՝ սպանությունների, մարդկանց առեւանգումների եւ դրամաշորթության համար: Անցած տարվա ապրիլի 14-ին Չեչնիայի Գուդերմես քաղաքում ընդհարում է տեղի ունեցել այդ հանրապետության նախագահ Կադիրեւի եւ Յամադաեւի կրտսեր եղբոր միջեւ: Կոնֆլիկտի պատճառն այն էր, որ Յամադաեւի մեքենաները ճանապարհը չզիջեցին նախագահի շքախմբին: Դրանից հետո Յամադաեւ եղբայրներին մեղադրեցին մի շարք հանցագործությունների մեջ, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լուծարել է «Արեւելք» գումարտակը, որի հիմքը կազմում էին Յամադաեւների կլանի կողմնակիցները: Սուլիմի երբայրը՝ Ռուսլան Յամադաեւը, սպանվել է Մոսկվայում՝ անցած տարվա սեպտեմբերի 24-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել