Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել է քաղցկեղի պատճառո՞վ

Մարտ 31,2009 00:00

\"\"Կիրակի օրը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Քարթեյջ քաղաքում 45-ամյա Ռոբերտ Սթյուարտը հրացանը ձեռքին մտել է ծերանոց եւ կրակ բացել: Արդյունքում մահացել է 7 հիվանդ եւ մեկ բուժքույր: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Երբ ծերանոցին են մոտեցել ոստիկանները, Սթյուարտը դիմադրություն է ցուցաբերել, որի ժամանակ վիրավորվել են եւս մի քանի հոգի, այդ թվում ինքը՝ հարձակվողը: Վերջինս, սակայն, ողջ է մնացել եւ այժմ գտնվում է իրավապահների վերահսկողության տակ:

Հանցագործության շարժառիթներն առայժմ պարզ չեն: Սթյուարտի նախկին կինը պատմել է ոստիկաններին, որ մի քանի օր առաջ իր նախկին ամուսինը բարեկամներին հայտնել է, որ հիվանդ է քաղցկեղով: «Նա ասում էր, որ պատրաստվում էր երկարատեւ ճամփորդության»,- պատմել է կինը, ավելացնելով նաեւ, որ ամուսնության 15 տարիների ընթացքում բազմիցս բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից: Ոստիկանությունը պարզել է, որ ոչ Սթյուարտը, ոչ էլ նրա որեւէ ազգական երբեւէ կապ չի ունեցել հարձակման թիրախ դարձած ծերանոցի հետ: Հանցագործի մեքենայի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան, սակայն պարզվել է, որ Սթյուարտը, որը փոքրիկ ներկարարական արվեստանոցի սեփականատեր է, զենք կրելու իրավունք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել