Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղբանոց՝ տուրիստական լավագույն կենտրոնում

Մարտ 31,2009 00:00

\"\"Այս մեծ աղբանոցը Իջեւան քաղաքի ծայրամասում է, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս՝ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի հենց եզրին: Օրական հազարավոր մեքենաներ են անցնում այս ճանապարհի եզրով՝ բազում արտասահմանցիներ: Աղբավայրից ընդամենը 100 մետր է հեռու վերջին տասնամյակում Տավուշի մարզում ամենամեծ ներդրում հանդիսացած քարամշակման «Քարարտ» ձեռնարկությունը: Ձեռնարկության շքեղ շենքի առաջ հպարտորեն ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշները: Իսկ հարեւանությամբ աղբավայրն է: Տեսնես ի՞նչ են մտածում Իջեւանը զբոսաշրջության լավագույն կենտրոն դարձնելու մասին խոսող մեր պաշտոնյաները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել