Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ

Մարտ 28,2009 00:00

\"\"Երեկ Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Արեւի հետքերով» գրքի շնորհանդեսը, որին «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր: Գիրքը հրատարակվել է ՀՀ-ում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «ՎիվաՍելի» նախաձեռնությամբ՝ «Երեխաները երեխաներին» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նկատենք, որ «Արեւի հետքերով» գրքում ընդգրկված են հիմնադրամի ներքո ստեղծված ՀՀ տարբեր մարզերում գործող էկո-ակումբներում սովորող երեխաների հեղինակած հեքիաթներ, որոնցից մի քանիսը երեկ բեմականացրել էր Խնկո-Ապոր գրադարանի մանկական թատերախումբը: «Առավոտը» հիմնադրամի PR պատասխանատու Նոյեմի Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պիտի լինի գրքի հետագա ճակատագիրը: Նա պատասխանեց. «Այն կթարգմանվի գերմաներեն եւ ռուսերեն: Արդեն պատրաստ է դրա աուդիո տարբերակը, որը նախատեսված է այն երեխաների համար, որոնք կարդալ դեռ չգիտեն»: Հետաքրքրվեցինք՝ համագործակցո՞ւմ են դպրոցների հետ: Նա պատասխանեց. «Երկկողմանի ցանկության դեպքում համագործակցություն կարող է լինել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել