Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹ

Մարտ 28,2009 00:00

«Ես շատ լավ ճանաչում եմ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին: Ես մանկուց ճանաչում եմ սրիկա Միխայիլ Սահակաշվիլիին, ինձ պետք է ոչ թե ձերբակալել, այլ գնդակահարել՝ այն բանի համար, որ ժամանակին կանգնած էի այդ մարդկանց կողքին»,- ըստ «Իզվեստիա» թերթի, այդպես է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բադրի Բիցաձեն մեկնաբանել իր հնարավոր ձերբակալության մասին լուրերը, ինչպես նաեւ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստների ձերբակալությունը: Ազատազրկվածների մեծ մասը Բիցաձեի տիկնոջ՝ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի կուսակիցներն են: Այդ գործողությունները հիմնավորելու համար Վրաստանի իշխանամետ հեռուստաալիքներն արդեն մի քանի օր է՝ ցույց են տալիս անվերջանալի մի սերիալ, որը նկարահանվել եւ մոնտաժվել է ՆԳՆ կինոստուդիայում: Օպերատիվ նկարահանման կադրերը ցույց են տալիս, որ ինչ-որ մարդիկ բանակցություններ են վարում զենքի առեւտրականների հետ: Արդեն եթեր է հեռարձակվել այդ նկարահանումների 6 սերիան:

Ըստ պաշտոնական վարկածի, տեսաժապավեններից մեկի վրա պատկերված է Բադրի Բիցաձեն: Կասկածների տեղիք է տալիս այն անկեղծությունը, որով «դավադիրները» զրուցում են զենքի առեւտրականների հետ: Այդպես ապստամբներից մեկը ռեստորանում մանրամասնորեն պատմում է, թե ինչպես է պատրաստվում հավաքագրել 60 գրոհային եւ գրավել Վրաստանի խորհրդարանը: Մասնագետները ուշադրություն են դարձրել նաեւ զենքերի գնի վրա, որոնց մասին խոսում են սերիալի մասնակիցները: Այդպես, ըստ նկարահանումների, Կալաշնիկովի ավտոմատն արժե ընդամենը $80, իսկ Ստեչկինի ատրճանակը՝ $300: Ընդդիմությունը պնդում է, որ այդ ամբողջ ներկայացումը կոչված է կանխել ապրիլի 9-ին սկսվող բողոքի ցույցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել