Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԳԱԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՎԵՐԱՆԱՅՎԵԼՈՒ Է

Մարտ 28,2009 00:00

\"\"Ավելի քան 200 տարի Մեծ Բրիտանիայում գործող թագաժառանգության մասին օրենքը կարող է փոփոխության ենթարկվել: Բրիտանացի խորհրդականները գտնում են, որ այդ օրենքը խտրականության տարրեր է պարունակում: 1701 թվականին ընդունված թագաժառանգության մասին ակտի գլխավոր նպատակն էր թույլ չտալ Ստյուարտների կաթոլիկ դինաստիային մոտենալ Անգլիայի գահին: Ըստ այդմ, թագավոր կարող էր դառնալ միայն անգլիկան եկեղեցու անդամը: Այդ օրենքի համաձայն, թագաժառանգության իրավունքից զրկվում էին կաթոլիկները, ինչպես նաեւ՝ կաթոլիկների հետ ամուսնացած անձինք եւ նրանց հետնորդները: Բացի այդ, տղամարդ թագաժառանգներին գերապատվություն էր տրվում կանանց նկատմամբ: Այդ օրենքը, գրում է «Գազետա» թերթը, գործում է առ այսօր, եւ Բրիտանիայի խորհրդարանը վաղուց արդեն պատրաստվում է այն վերանայել: Մասնավորապես, վերանալու է խտրական վերաբերմունքը կանանց եւ կաթոլիկների նկատմամբ, սակայն ինքը՝ թագավորը, ըստ փոփոխված օրինագծի, այնուամենայնիվ, պետք է բողոքական լինի: Ըստ պատգամավորներից մեկի՝ անհեթեթ է այն իրավիճակը, երբ թագաժառանգը կարող է ամուսնանալ մահմեդականի կամ աթեիստի հետ, իսկ կաթոլիկի հետ իրավունք չունի ընտանիք կազմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել