Խանջյան փող.
Մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում «Երեւան ջուր» ընկերությունը, աշխատանքներ կատարելու նպատակով, հսկայական փոսեր է փորել: Արդեն քանի շաբաթ է՝ այդ փոսերն առկա են, եւ նույնիսկ այն հատվածներում, ուր աշխատանքներն ավարտվել են, լիցք չի արվում՝ երթեւեկող ավտոմեքենաների համար ստեղծելով վթարային իրավիճակներ:
Այդ փոսերից մեկը գտնվում է Պարույր Սեւակի անվան դպրոցի մոտ, մյուսը՝ «Էրեբունի» թանգարանի դիմաց, մեկ այլ փոս էլ՝ Դիմիտրովի փողոցում գործող գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» խանութի դիմաց: Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարեւանությամբ նույնպես քանդված է:
Էրեբունի փող., Դիմիտրով փող.