Դուք ինչպիսի՞ ղեկավար եք
Տրված հարցերին պետք է պատասխանել՝ «այո» կամ «ոչ»:
1. Սիրո՞վ եք կատարում լուծման ոչ տիպական կառուցվածք ունեցող կառավարման առաջադրանքներ (այո- 1, ոչ- 0):
2. Դժվարությա՞մբ եք հրաժարվել կառավարման այն մեթոդներից, որոնք կիրառել եք նախկինում՝ ձեր պաշտոնավարման ընթացքում (այո- 0, ոչ- 1):
3. Նոր պաշտոն ստանձնելիս երկա՞ր ժամանակ էիք նախապատվություն տալիս ձեր կողմից ղեկավարվող նախկին բաժանմունքին (այո- 0, ոչ- 1):
4. Ձգտում եք ընտրել ղեկավարման ունիվերսալ ոճ, որը համապատասխանում է գրեթե բոլոր իրավիճակների՞ն (այո- 0, ոչ- 2):
5. Կարողանո՞ւմ եք ճիշտ գնահատել ձեր ենթականերին (նաեւ՝ ցածր պաշտոն ունեցող ղեկավարներին)՝ նրանց դասակարգելով ուժեղների, միջինների եւ թույլերի (այո- 2, ոչ- 0):
6. Կադրեր ընտրելիս հեշտությա՞մբ եք դուրս գալիս անձնական համակրանքի կամ հակակրանքի սահմաններից (այո- 1, ոչ- 0):
7. Ընդունո՞ւմ եք, որ ղեկավարման ունիվերսալ ոճ գոյություն չունի, թե՞ պետք է կարողանալ զուգակցել տարբեր ոճերը՝ կախված կառավարման իրավիճակի յուրահատկությունից (այո- 1, ոչ- 0):
8. Կարծում եք ավելի հեշտ է կոնֆլիկտները հարթել բարձր ղեկավարությա՞ն, քան՝ ենթակաների հետ (այո- 0, ոչ- 2):
9. Ցանկանո՞ւմ եք «ջարդել» կառավարման այն ստերեոտիպերը, որոնք իշխում են ձեր բաժանմունքում (այո- 1, ոչ- 0):
10. Հաճա՞խ եք ճշգրիտ տպավորություններ հայտնում ձեզ քիչ ծանոթ մարդու կառավարման որակների մասին (այո- 1, ոչ- 0):
11. Ձեր կառավարման անհաջողությունները հաճա՞խ եք բացատրում օբյեկտիվ անբարենպաստ գործոններով, ինչպիսիք են՝ ֆինանսական, նյութատեխնիկական դժվարությունները եւ այլն (այո- 0, ոչ- 2):
12. Պարբերաբար զգո՞ւմ եք, որ արդյունավետ աշխատանքի համար ժամանակը սուղ է (այո- 0, ոչ- 1):
13. Կարծում եք, եթե հնարավորություն ունենայիք ավելի հաճախ լինել անհրաժեշտ օբյեկտներում, ապա ձեր ղեկավարման արդյունավետությունը նկատելիորեն կբարձրանա՞ր (այո- 0, ոչ- 2)։
14. Ձեր ուժեղ եւ ընդունակ աշխատողներին ավելի բարդ հանձնարարականներ եք տալիս, քան թույլ աշխատողների՞ն. անկախ նրանից, որ երկուսն էլ ունեն իրավասությունների միեւնույն շրջանակը (այո- 2, ոչ- 0):
Հաշվե՛ք ձեր միավորները.
0-5 միավոր.- Դուք ավելի շատ մասնագետ եք, քան ղեկավար։ Ղեկավարի պաշտոնը ձեզ համար չէ:
6-10 միավոր.- Չի կարելի ասել, որ դուք տաղանդավոր ղեկավար եք, սակայն, եթե ձեր ղեկավարած կոլեկտիվում գործերը լավ են ընթանում, պետք չէ արմատական վերափոխումներ կատարել։ Չարժե այլ կոլեկտիվ տեղափոխվելու մասին մտածել: Աշխատեք ավելի շատ լսել կոլեկտիվի անդամների կարծիքը, ուշադրություն դարձրեք կադրային եւ հեռանկարային հարցերին, լայնորեն կիրառեք որոշումների ընդունման կոլեկտիվ ձեւերը:
11-15 միավոր.- Դուք «ղեկավար-կազմակերպչի» տիպար եք եւ ի զորու՝ ուժերը կենտրոնացնել առավել կարեւոր խնդիրների վրա, ինչպիսիք են՝ կադրերի արդյունավետ ընտրությունը, օպտիմալ ծրագրերի մշակումն ու կատարումը, նյութատեխնիկական բազայի ապահովումը: Ձեր ուժը նրանում է, որ հստակորեն տարբերում եք առաջնային խնդիրները երկրորդայիններից, կարողանում եք սկզբունքային որոշումներ ընդունել՝ չխուսափելով կոնֆլիկտներից: Ձեր գործերը միշտ լավ են ընթանում, կարելի է միայն մի խորհուրդ տալ. անուշադրության մի մատնեք ընթացիկ գործերը, հետեւեք բոլոր աշխատողների հանձնարարականների կատարման ընթացքին:
16-20 միավոր.- Դուք ցանկացած բաժանմունք կհանեք ճգնաժամից։ Փնտրում եք սուր իրավիճակներ, ձգտում եք վերափոխումներ կատարել, կողմ եք գործարար առաջընթացին։ Ունենալով ղեկավարման անհրաժեշտ ընդունակություններ՝ միշտ չեք հարմարվում միջավայրին, քանզի ձեզ խանգարում է չափից դուրս սկզբունքայնությունը:
Պատրաստեց Մ. ՂԱԶԱՐՅԱՆԸ
Ներողություն հարցի համար , իսկ թեստի հեղինակը ո՞վ է։
Մ․ Ղազարյանը
Կներեք իսկ այն գիտական նյութ է թե՞ ոչ
Դուք հարց եք տալիս 4 տարի առաջ հրապարակված նյութի մասին։ Մանրամասները, ցավոք, չեմ հիշում։