Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵԼ Է

Մարտ 27,2009 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «ՅՈՒԿՕՍ»-ի էքս-նախագահ Միխայիլ Խոդորկովսկու բողոքի շրջանակներում, ռուսական իշխանություններին է ուղղել 15 հարց, գրում է “Комерсант”-ը: Ըստ Խոդորկովսկու պաշտպան Դրու Խոլիների՝ խոսքը 2006 թ. «ՅՈՒԿՕՍ»-ի ղեկավարի բողոքի մասին է:

15 հարցերից մեկը, որն ուղարկվել էր ՌԴ իշխանություններին, այն է, թե «Խոդորկովսկին ենթարկվե՞լ է անմարդկային եւ ստորացուցիչ կտտանքների», քանի որ դատարանի դահլիճում նա գտնվել է մետաղական վանդակի մեջ եւ «տաք սնունդ չի ստացել ու դատական նիստերի օրերին հնարավորություն չի ունեցել ֆիզիկական վարժություններ կատարելու»:

Ստրասբուրգյան դատարանը հարցրել էր, թե «ՅՈՒԿՕՍ»-ի գործի քննությունը «անկախ ու անաչա՞ռ» էր, եւ Մեշանսկի դատարանը արդյոք լիազորություն ունե՞ր քննելու հարկերի վճարումից խուսափելուն վերաբերող գործերը: Բացի այդ, ԵԴ-ն հետաքրքրվում է, թե «քրեական հանցագործություն» ասվածը վերաբերո՞ւմ է, արդյոք, այս գործին, որով մեղադրվում է Խոդորկովսկին, եւ խնդրում է բերել օրինակ «հարկերից խուսափելու համանման գործերից»:

ԵԴ-ն մտադիր է ռուսական իշխանություններից պարզելու, թե Խոդորկովսկու դատական նիստերի ժամանակ պահպանվե՞լ են անմեղության կանխավարկածին մոտ ենթադրությունները, եւ չե՞ն եղել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումներ, որով երաշխավորվում է «դատական արդար հետաքննություն»:

ԵԴ-ն կարծում է, որ Ռուսաստանը կուղարկի այս հարցերի պատասխանները: Դրանից հետո Խոդորկովսկու պաշտպանը դատարան կներկայացնի իր առարկությունները եւ, ըստ էության, կսկսվի բողոքների քննարկումը:

Պաշտպան Դրու Խոլիները համոզված է, որ իր պաշտպանյալի բողոքներն ամբողջությամբ կբավարարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել