Բջջային կապի բաժանորդները Եգիպտոսի երեք նահանգներում՝ Էլ Մինյայում, Կենայում եւ Կահիրեում, տարօրինակ սպառնալիքներով տեքստային հաղորդագրություններ են ստացել: Ինչպես հաղորդում է Novonews-ը, անհայտ մարդիկ բազմաթիվ sms հաղորդագրություններ են տարածել, որոնք ուժեղ գլխացավ են առաջացնում եւ որին հաջորդում է ուղեղի արյունազեղում: Արդյունքում՝ sms ստացած անձնավորությունը մահանում է: sms հաղորդագրություններ ուղարկողները պնդում են, որ Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում արդեն մի քանի մարդու տեղափոխել են հիվանդանոց՝ միեւնույն ախտանշաններով: Եգիպտոսի իշխանությունները, այդ թվում նաեւ առողջապահության նախարարությունը, հերքել են այդ լուրերը, նշելով, որ Եգիպտոսում ոչ մի նման դեպք չի գրանցվել:
«Այդ ասեկոսեները ոչ մի հիմք չունեն եւ ամբողջովին հակասում են առողջ դատողությանը»,- նշված է Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հայտարարությունում: Այնուամենայնիվ, տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: