Նախորդ հանգստյան օրերին Էլթոն Ջոնը ժամանել էր Ռուսաստան՝ «RuArts» պատկերասրահի համասեփականատեր Մարիաննա Սարդարովայի ծննդյան տոնի կապակցությամբ: Նման անակնկալ է մատուցել սիրելի կնոջը դաղստանցի գործարար, Հարավ-ուրալյան արդյունաբերական ընկերության սեփականատեր Ռաշիդ Սարդարովը: Ըստ tert.am-ի, ինչպես նշել է «Комсомольская правда»-ն, սկզբից նախատեսված էր նաեւ Քրիստինա Ագիլերայի այցը: Սակայն կազմակերպիչներն արդարացիորեն որոշել էին, որ ճգնաժամի օրոք չարժե նման քանակությամբ արեւմտյան աստղեր հրավիրել մասնավոր միջոցառմանը: Նշենք, որ Էլթոն Ջոնի այցի գինը կազմել է մոտավորապես 1,5 մլն դոլար: