Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Մարտ 27,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը մարտի 23-ին հրապարակել էր 2010 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որում բացակայում էր դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունը:

Պատճառը Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից առաջադրված օրենքի նախագիծն էր, ըստ որի՝ այդ երկրի քաղաքացիներն իրավունք չունեն հանդես գալ այլ երկրների հավաքականներում: Բերեզովսկին, մտավախություն ունենալով, որ այդ դեպքում ինքը «Խիմկի» ակումբում լեգեոներականի կարգավիճակ կստանա, հայտարարել էր, որ հնարավոր է հրաժարվի Հայաստանի ազգային հավաքականից: Սակայն այդ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ Բերեզովսկին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, կարգավորել է փաստաթղթերի հետ կապված խնդիրները եւ ընդհանուր հայտարարի է եկել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունն իր հերթին երեկ տեղեկացրեց, որ փորձառու դարպասապահը երեկ արդեն պիտի ժամաներ Երեւան ու միանար ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել