Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ

Մարտ 27,2009 00:00

\"\"Ամերիկյան զինվորականները պատրաստվում են ստուգել էլեկտրացանցերի վիճակը՝ Իրաքում գտնվող ավելի քան 90 հազար ռազմական օբյեկտներում: Վերջին տարիներին Իրաքում մահացել է մի քանի զինծառայող՝ ոչ թե թշնամու փամփուշտներից կամ ռումբերից, այլ էլեկտրականությունից, մասնավորապես՝ ցնցուղ ընդունելիս: Այդպես է 6 տարվա ընթացքում մահացել 3 ամերիկացի զինվոր: Պաշտոնական տվյալներով, վերջին տարվա ընթացքում Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող 94 զինվոր դիմել է բուժօգնության՝ վնասվածքներ ստանալով էլեկտրականության պատճառով: Սակայն մասնագետները նշում են, որ միայն Իրաքում տեղի է ունեցել նման 231 դեպք: Ռայան Մեսեթի ընտանիքը մեղադրանք է առաջադրել ռազմական շինարարին, որը գիտեր շենքում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ կապված էլեկտրականության հետ, բայց ոչ մի բան չի արել թերությունները շտկելու համար: Դատարանը բնութագրել է դա որպես անզգույշ սպանություն: Եվս մի հայց են ներկայացրել սերժանտ Քրիստոֆեր Լի Էվերետի ազգականները, որը 2005 թվականին մահացել է լվացքի մեքենայի կարճ միացումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել