Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ՞

Մարտ 27,2009 00:00

Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Դմիտրին նախագահ Օբամային համեմատել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ, տեղեկացնում է lenta.ru-ն: Մարտի 5-ին կայացած ընդունելության ժամանակ, որը նվիրված էր Հունաստանի անկախության օրվան, Դմիտրին հույս հայտնեց, որ նախագահը կկարողանա լուծել իր առջեւ ծառացած բոլոր բարդ խնդիրները, հետեւելով Մակեդոնացու օրինակին եւ կտրելով գորդյան հանգույցը, ինչպես դա արել է մեծ զորավարը: Ի պատասխան՝ Օբաման հայտարարեց, որ այդ համեմատության մասին անպայման կպատմի կնոջը: «Տեսնենք, արդյոք, դրանից տանը կբարձրանա՞ իմ հեղինակությունը»,- կատակեց Օբաման: Արքեպիսկոպոսի կողմից հիշատակված խնդիրների շարքում է Հունաստանի եւ Մակեդոնիայի Հանրապետության միջեւ մի քանի տարի տեւող վեճը: Խնդիրը նախկին Հարավսլավական հանրապետության անվան մեջ է, որը, հույների պնդմամբ, խառնաշփոթ է առաջացնում, քանի որ Մակեդոնիա է կոչվում նաեւ հունական շրջաններից մեկը: Այդ վեճի պատճառով Հունաստանը արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել