Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը բաժան է ապրելու

Մարտ 27,2009 00:00

Եվրոպայի ամենաերիտասարդ քաղաքապետը խոստանում է լքել հայրական տունը եւ ինքնուրույն կյանք սկսել: Այս մասին հաղորդում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Երիտասարդ ավստրիացի Մարտին Գրուբերը, որն անցած շաբաթ ընտրվեց իր հարազատ քաղաք Կապպել-ամ-Կրապֆելդի (բնակչությունը՝ 2000 մարդ) քաղաքապետ, խոստացավ հաղթանակից հետո առանձին ապրել: «Քաղաքապետը, որի հետեւից մայրը աման է լվանում եւ լվացք անում, հաճելի տպավորություն չի թողնելու»,- հայտարարեց 25-ամյա Գրուբերը: Առայժմ նորընտիր քաղաքապետը կիսում է իր սենյակը փոքր եղբոր հետ: Գրուբերը ծնվել է ֆերմերների ոչ հարուստ, բայց բազմանդամ ընտանիքում եւ սովոր է ապրել առանց ճոխությունների, սակայն նոր դիրքը ստիպում է նրան փոքր-ինչ փոխել կյանքի ստանդարտները: Միաժամանակ, նա պետք է ձեւափոխի նաեւ իր նոր աշխատավայրը: Տասնամյակների ընթացքում քաղաքապետի առանձնասենյակը փոփոխությունների չի ենթարկվել եւ ամբողջ գրագրությունը իրականացվում էր ձեռագիր, սակայն երիտասարդ քաղաքապետը չի պատրաստվում դրա հետ հաշտվել եւ պատրաստվում է իր հետ աշխատանքի բերել իր սեփական նոութբուքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել