Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Մարտ 27,2009 00:00

Ընթերցողներն անդրադառնում են «Առավոտի» հրապարակումներին

Մուրացկան ազատամարտիկներ չկան

Մարտի 25-ին «Առավոտը» գրել է. «Առավոտի» խմբագրություն գալիս են տասնյակ մարդիկ՝ նյութական օգնություն ուզելու: Տղամարդկանց գերակշռող մասը ներկայանում է որպես ազատամարտիկ»:

Սիրելի «Առավոտ», չի կարող նախկին ազատամարտիկը լինել ողորմություն խնդրող որեւէ մեկը: Ձեզ խաբել են: Նախկին ազատամարտիկների մի փոքր մասն է հաղթահարել հետտրավմատիկ հոգեբանական վերքը: Այս փոքր խմբի վերկանգնմանը նպաստել են բազում գործոններ, որոնցից են բարենպաստ սոցիալական միջավայրը, նյարդային համակարգի բնածին ամրությունը, որը մասամբ հետեւանք է նաեւ բնականոն մանկության, սիրելի ծնողների, ազգականների խնամքի տակ ու սիրո մեջ մեծացած լինելուն եւ այլն, եւ այլն: Այս փոքր խումբն առանց բացատրության հեռացել է երկրից, հիմնականում բնականոն կյանք է վարում՝ թոհ ու բոհից, աղմուկից հեռու: Ազատամարտիկների բացարձակ մեծամասնությունը տակավին հետտրավմատիկ վերք է կրում, մեկուսացված է հասարակությունից ամբողջությամբ, հեռացած ընտանիքներից, ալկոհոլիզմն ու թմրամոլությունը՝ սովորական կենցաղ դարձրած: Նրանց մեծ մասը դուրս չի գալիս իր սենյակից, եթե ապրում են ընտանիքներում՝ չեն շփվում մարդկանց հետ: Նրանք հոգեբանորեն ի վիճակի չեն կտրել տարածք, տնից մինչեւ խմբագրություն, մտնել խոսակցության մեջ, պատմել իրենց զինվորության ու հրամանատարության վերաբերյալ որեւէ բան: Նկարագրածս ոչ միայն Հայաստանում ու Սփյուռքում ճանաչածս ազատամարտիկների կյանքի նկարագրությունն է: Վետերանների հետտրավմատիկ վիճակի մասին հազարավոր էջեր կան ինտերնետում, որ ուշադիր ու պրպտող լրագրողը կգտնի, կուսումնասիրի, զուգահեռներ կանցկացնի հայաստանյան իրավիճակի հետ ու թեման կլուսաբանի հասարակության համար:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

Սանատրուկը կաշառակեր չի

Սրտի մեծ ցավ ապրեցինք՝ լսելով Սանատրուկ Սահակյանի ձերբակալության մասին: Անհավատալի է, որ Սանատրուկ Սահակյանը կարող է մեղադրվել կաշառակերության մեջ: Նա նույնիսկ կոմունիստ եղած ժամանակ չի չարաշահել իր դիրքը՝ լինելով երկրորդ քարտուղար: Սանատրուկ Սահակյանը կարողացավ մեղադրել շատ կուսակցական կոմիտեների քարտուղարների՝ հանձնաժողովի անդամներին փոխելու եւ գումարներ վերցնելու մեջ: Սակայն նրան՝ շտաբի պատասխանատուին ոչ մեկը նման մեղադրանք չներկայացրեց: Նա միշտ էլ եղել է պարկեշտ, գերազնիվ անձնավորություն: Ինչ է կատարվում այսօր Հայաստանում: Տիրում է վախի, սարսափի, անհանդուրժողականության մթնոլորտ: Ում խելքին ինչ փչում է՝ այն էլ անում է: Բռնում են ամբողջ կյանքը ճիշտ ու ազնիվ ապրած մարդկանց, ինչպիսին է Սանատրուկ Սահակյանը: Ծեծի են ենթարկում լրագրողներին, ուսանողներին, իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց: Հայաստանով մեկ փակցնում են դասախոսների նկարներ, դեռ հանցանքը չապացուցած՝ վարկաբեկում եւ սեւ բիծ են թողնում նրանց անվան վրա: Եվ այս բոլորը կատարվում է օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ, կառավարության շենքի մոտ, փոխնախարարի աչքի առջեւ: Հետաքրքիրն այն է, որ այսօր Հայաստանում միայն մտավորականներն են տրորվում, «հոշոտվում», վարկաբեկվում: Որտե՞ղ են այն «բիրդան» հարստացածների, օլիգարխների անունները, որոնք առաջներում ոչնչով աչքի չեն ընկել, եթե ընկել են, ապա՝ ագահությամբ եւ խուլիգանությամբ: Շատերը միջնակարգ կրթություն չեն ունեցել, այսօր դարձել են աղաներ: Մի՞թե չեն թալանել, չեն գողացել եւ այսօր էլ չեն թալանում, չեն գողանում, կաշառքներ չեն վերցնում եւ մնում են անպատիժ: Ինչպես կարելի է աշխատավարձով հարստանալ, այն էլ՝ Հայաստանում: Ցավալին այն է, որ Հայաստանում տիրող այս խայտառակ վիճակը տեսնում է աշխարհը: Հայաստանում ազնիվներն ու անազնիվները նույն քուրայում են այրվում:

Ավստրիայի կոմունիստներ ու անկուսակցականներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել