Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մարտ 27,2009 00:00

\"\"Արդեն մի քանի օր է՝ ինչ Էջմիածնի բնակիչներն իրար զգուշացնում եւ տեղեկացնում են, թե քաղաքում մոլագար է հայտնվել, որը հարձակվում է երիտասարդ աղջիկների վրա եւ նրանց մարմնական վնասվածքներ պատճառում: Նրան անգամ անուն են տվել՝ Վամպիր: Մեր տեղեկություններով, վիճակն այնքան ողբերգական չէ, որքան ներկայացվում է քաղաքում շրջող լուրերում եւ բամբասանքներում:

Մենք պարզել ենք, որ օրեր առաջ, սուր կտրող գործիքից ստացած ծանր վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց է ընդունվել 26-ամյա Լիլյա Հարությունյանը: Աղջիկը պատմել է, որ երեկոյան 21.30-22-ի սահմաններում՝ աշխատանքից տուն վերադառնալիս, քաղաքապետարանին հարող փողոցում իր վրա է հարձակվել ինչ-որ մեկն ու ցանկացել խլել պայուսակը: Հանդիպելով դիմադրության՝ հանցագործը դանակահարել է աղջկան եւ դիմել փախուստի: Վնասվել է Լիլյա Հարությունյանի թոքը եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Վիրահատությունից օրեր անց աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Էջմիածնի ոստիկանությունում փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել