Նոյեմբերյանի տարածաշրջանը հռչակված է անտառներով: Անտառների գեղատեսիլ վայրերում, սկսած դեռ խորհրդային տարիներից, ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած հարազատների կամ մերօրյա ազատամարտում զոհվածների, մարդիկ բազմաթիվ հուշաղբյուրներ են կառուցել: Ցավալի է, որ այդ աղբյուրների շրջակայքը աղբանոց է հիշեցնում. քեֆչիները կերուխումից հետո զլանում են տեղանքը մաքրել՝ աղբն ու պլաստմասսայե շշերը նետելով մոտակա ձորակը: Նոյեմբերյանի անտառտնտեսությունը եւ տարածքի որոշ հասարակական կազմակերպություններ մի քանի անգամ մաքրել են հուշաղբյուրների շրջակայքը, բայց շուտով վիճակը նույնն է դառնում: