Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԺԻՉ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԴԱ՞ՐՁ

Մարտ 27,2009 00:00

\"\"

«Յոթի» գործով ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեվիճակի հետ կապված դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանը անհեթեթություն է համարում՝ նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»: Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք, որը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թ.-ին անվանեց «հանցագործություն մարդկության դեմ»: Ըստ Ջալոյանի, բռնապետություններին հատուկ «պատժիչ հոգեբուժության» խորհրդային պրակտիկան շարունակվում է մինչ այսօր, նաեւ մեր երկրում, «քանզի դրա կիրառողները Հայաստանում ժամանակին չպատժվեցին, հոգեբուժական համակարգը էական բարեփոխման չենթարկվեց, եւ
նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել»: Սա նկատի ունենալով էլ՝ Ջալոյանը պնդում է, որ «անկախ եզրակացությունից՝ դատաբժշկական փորձաքննությունը կրում է հանցագործ՝ «պատժիչ հոգեբուժության» պրակտիկայի բնույթ», ուստի կոչ է անում հայաստանցի հոգեբույժներին ոչ մի դեպքում չհամագործակցել իշխանությունների հետ, որովհետեւ «այն արատավորում է բժշկի կոչումը»:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել