Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ՝ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտ 26,2009 00:00

\"\"– Շեքսպիրը ծնվել է հինգշաբթի,- մորը հայտնեց 8-ամյա Միշան, ռադիոյով լսելով, որ 2009թ. ապրիլի 23-ին աշխարհը տոնելու է անգլիացի դասականի 545-ամյակը:

– Ինչպե՞ս իմացար,- հարցրեց մայրը:

– Ես նայեցի ահա այստեղ,- տղան ցույց տվեց ճակատը:

Օմսկցի Մարինա Գուսեւան զգաց, որ իր փոքրիկ տղան ճիշտ է ասում, բայց, համենայնդեպս, ստուգեց համակարգչով. Շեքսպիրը ծնվել է 1564թ. ապրիլի 23-ին եւ, իսկապես, այդ օրը հինգշաբթի է եղել:

– Իսկ քո 20-ամյակը շաբաթվա ո՞ր օրն է լինելու,- հետաքրքրվեց մայրը, փորձելով հասկանալ՝ հաշվո՞ւմ է իր 8-ամյա որդին, թե՞ ինչ-որ այլ ձեւով է գտնում ճիշտ պատասխանը:

Տղան փակեց աչքերը եւ շշնջաց՝ երկուշաբթի:

– Ես շոկի մեջ էի,- հիշում է Մարինան:- Ես գիտեի, որ Միշան օժտված է յուրահատուկ ընդունակություններով, բայց ինչպե՞ս է նա կարողանում «տեսնել» օրացույցը տասնամյակներ առաջ եւ մի քանի դար հետ:

Մինչեւ երեք տարեկանը Միշան համարյա չի խոսել, չի սիրում աղմկոտ խաղեր, հասակակիցների հետ շատ սառն է: Փոխարենը 5 տարեկանում հազարավոր մասերից կազմված նկար էր հավաքում: Կարդալ սովորել է՝ մի քանի անգամ «կՏսպ փցՊպր» հեռուստահաղորդումը դիտելով: Յոթ տարեկանից նրա սիրած գրքերը եղել են հանրագիտարաններն ու բառարանները: Գրքերից նա փնտրում եւ դուրս էր գրում իմաստուն բառեր, գտնում դրանց բացատրությունները եւ հիշում:

Այժմ Միշան 12 տարեկան է: Նա ինչ-որ անհասկանալի ձեւով իմանում է հարազատների մահվան մասին՝ այն դեպքում, երբ դեռ ընտանիքին այդ բոթը հասած չի լինում: Տղան դա ուղղակի զգում է: Տարօրինակն այն է, որ բժիշկները որոշել էին, թե այդ արտասովոր երեխան իրեն ավելի լավ կզգա մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված դպրոցում: Հոգեբան, պրոֆեսոր Միխայիլ Վինոգրադովը գտնում է, որ Միշան, անկասկած, օժտված է անսովոր հատկություններով, ունի հարուստ ներաշխարհ, որը կարծես «արդարացնում» է նրա ինքնամփոփ լինելն ու այլ երեխաներին չնմանվելը: Հոգեբանները մինչեւ վերջ չեն կարողանում բացատրել այդ երեւույթը, բայց կասկածներ չունեն, որ տղան օժտված է հեռազգացողության մեծ ուժով: «Ով գիտե, գուցե երբեւէ Միշան ինչ-որ խոշոր գիտական հայտնագործություն անի»,- կարծում է պրոֆեսորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել