Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ «Միսս Ռուսաստան-2009»-ի հաղթող Սոֆյա Ռուդեւային թույլ չեն տա մասնակցել աշխարհի գեղեցկուհու թագի համար պայքարին, քանի որ նա նկարահանվել է էրոտիկ ֆոտոսեսիայում: Այդ բաց ֆոտոները հայտնվեցին ինտերնետում անմիջապես այն բանից հետո, երբ Ռուդեւան հաղթեց «Միսս Ռուսաստան» մրցույթում: Ընդ որում, այդ լուսանկարներն արվել էին այն ժամանակ, երբ Սոֆյայի 18-ը դեռ չէր լրացել: «Միսս աշխարհի» կանոնադրության մեջ հստակ նշված է, որ երբեւէ մերկ լուսանկարված աղջիկն իրավունք չունի մասնակցելու այս մրցույթին, այնպես որ, «Միսս աշխարհի» վարչակազմն ուղղակի պարտավոր էր Սոֆյային որակազրկել:
Այս սկանդալը բավականին վատ ազդեց նաեւ «Միսս Ռուսաստանի» վարկի վրա: Իսկ Ռուսաստանը «Միսս աշխարհում» հավանաբար կներկայացնի 1-ին վիցե-միսս Ռուսաստան դարձած Սվետլանա Ստեպանկովսկայան՝ Կրասնոդարի երկրամասից: