Կնոջը, ով թողել է նորածին աղջկան Նոր Զելանդիայի օդանավակայանում, սպառնում է յոթ տարվա ազատազրկում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Օքլենդի միջազգային օդանավակայանում Pacific Blue ավիաընկերության աշխատակիցներն ինքնաթիռում՝ զուգարանի աղբամանում, հայտնաբերել են նորածին աղջկա: Աղջկան հայտնաբերելուց հետո ոստիկաններն օդանավակայանում անմիջապես ձերբակալել են Սամոայի 30-ամյա բնակչուհուն, ով չի ունեցել անձնագիր: Նա հայտնվել է օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ կրել է արյունոտ հագուստ:
Նշենք, որ ավելի ուշ մորը եւ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է բուժօգնություն: Կնոջ անունը չի հրապարակվում: