Հայաստանի շախմատիստները շարունակում են փայլել միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում ու նրանց ցույց տված արդյունքներն արժանի գնահատականի են արժանանում:
Էլինա Դանիելյանը Ստամբուլում անցկացված ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» անդրանիկ մրցաշարում 8,0 միավորով ոչ միայն աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիների պայքարում գրավեց երկրորդ տեղը, այլեւ երկրորդ անգամ լրացրեց տղամարդկանց գրոսմայստերի նորման: Այդ կոչումը պաշտոնապես կրելու համար Էլինային մնում է կատարել ընդամենը եւս մեկ քայլ:
Վերջին տարիներին ունեցած հաջող մրցելույթների համար ՖԻԴԵ-ն Հայաստանի չեմպիոնուհի, կանանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանին շնորհել է կանանց միջազգային գրոսմայստերի, իսկ Էռնա Խալաֆյանին՝ ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում:
Եվ, վերջապես, շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ Հրայր Սիմոնյանն այսուհետեւ կկրի միջազգային գրոսմայստերի տիտղոսը: