Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատիժը՝ վարդագույն զգեստ

Մարտ 26,2009 00:00

Բրազիլիայի «Ֆիգեյրենսե» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Ֆեռնանդեսը մարզումների ժամանակ «գլուխ պահող» ֆուտբոլիստներին պատժելու նոր ձեւ է կիրառում, տեղեկացնում է «Globoespote.com» հրատարակությունը:

Այն խաղացողները, որոնք մարզումների ընթացքում իրենց մյուս թիմակիցներից վատ են դրսեւորել, հարկադրված են լինում կանացիությունը խորհրդանշող վարդագույն զգեստ կրել: Պատժի այդ ձեւն արդեն կրել է թիմի կիսապաշտպան Ժաիրոն: Մարզչի խոսքերով, պատժամիջոցի այդ ձեւը բավականին արդյունավետ է ստացվել: Նա նշել է, որ դրանից հետո «Մարսիլյո Դիասի» հետ հանդիպումում, որն ավարտվել է «Ֆիգեյրենսեի» հաղթանակով՝ 2:1, Ժաիրոն անհամեմատ ավելի լավ է հանդես եկել, քան նախորդ խաղերում:

Ֆեռնանդեսը պատմել է, որ պատժի այդ անսովոր մեթոդը կիրառելու գաղափարը ոչ թե իրենն է, այլ՝ հենց ֆուտբոլիստներինը: Մասնավորապես, իր նախորդի՝ գլխավոր մարզիչ Ալեշանդր Գալյոյի օրոք մարզման ժամանակ ամենավատը նայվող ֆուտբոլիստը հաջորդ պարապմունքին հագնում էր «Գլուխ գովան» մակագրությամբ մարզաշապիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել