Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ

Մարտ 26,2009 00:00

Ալժիրը հայտարարել է միջուկային զենքի փորձարկումներից տուժածների համար Ֆրանսիայից փոխհատուցման հասնելու մտադրության մասին: Այս հայտարարությունը հաջորդել է միջուկային փորձարկումներից տուժածներին փոխհատուցում վճարելու Փարիզի մտադրության մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենի հայտարարությանը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»: Ֆրանսիան, ինչպես մինչեւ 1962 թվականին Ալժիրի անկախություն ստանալը, այնպես էլ դրանից հետո, Սահարայի Ռեգան ավանի շրջանում մի քանի տասնյակ միջուկային ռումբ է պայթեցրել: Ալժիրցիների շրջանում զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն, ինչպես հայտարարում են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները, նույնիսկ հիմա ամեն տարի միջինը 50 մարդ է մահանում, որոնք երբեւէ ճառագայթման են ենթարկվել: Ընդամենը մոտ 10 հազար մարդ է Ալժիրում տուժել ճառագայթային հիվանդությունից կամ նյութական վնաս կրել միջուկային փորձարկումների հետեւանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել