Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Մարտ 26,2009 00:00

\"\"Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե արդեն նկատվում են ճգնաժամից դուրս գալու առաջին նախանշանները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ներկայացնելով 2010 թվականի ֆինանսական տարվա 3.55 տրիլիոն դոլար արժեքով բյուջեի նախագիծը, Օբաման ասել է, թե այն կարող է երկրի տնտեսությունը վերականգնելու համար ամուր հիմք դառնալ: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, 2010 թվականի բյուջեն ձեւավորելիս հաշվի է առնվել Օբամայի նախընտրական խոստումը՝ 4 տարի հետո Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը կիսով չափ կրճատելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել