Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎԵՑ՝ ՀԱՅ ՉԻ

Մարտ 26,2009 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շահել է իր ընտանիքի թուրքական արմատների վերաբերյալ կասկած հայտնած պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ հարուցված դատը, գրում է «Արմինֆոն»: Ինչպես հաղորդում են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները, Անկարայի 2-րդ հաշտարար քաղաքացիական դատարանի որոշման համաձայն, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Ջանան Արըթմանը 1 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում պետք է վճարի Թուրքիայի Հանրապետության նախագահին: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Ջանան Արըթմանը Աբդուլա Գյուլի մոր հայկական ծագման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը դրական էր գնահատել մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ 1915 թվականի իրադարձությունների համար հայերից ներողություն հայցելու ստորագրահավաքը: «Գյուլը թող իր հանրապետությունը, իր ազգը նախագահի, այլ ոչ թե իր էթնիկ արմատները»,- հայտարարել էր Ջ. Արըթմանը՝ խորհուրդ տալով ուսումնասիրել Աբդուլա Գյուլի մորական կողմի արմատները, դրանում համոզվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել