Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»

Մարտ 26,2009 00:00

\"\"Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ

– Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա:

– Անկասկած, Հարավային Կովկասի վրա ամենամեծ հետքը թողեց օգոստոսյան պատերազմը (ես կարծում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով) Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կապված էր Թբիլիսիի փորձի հետ՝ վերականգնել սեփական վերահսկողությունը Ցխինվալիի նկատմամբ եւ վերջ տալ Հարավային Օսեթիայում Կոկոյտայի անօրինական, խամաճիկային, կիսաքրեական ռեժիմի սադրիչ գործողություններին։ Արդյունքում՝ նկատելիորեն փոխվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը։ Ռուսաստանն ամբողջովին կորցրեց ցամաքային եւ օդային հաղորդակցությունը, որով կապված էր Գյումրիի ռուսական ռազմակայանի եւ ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի հետ։ Թեեւ Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու գործողությունների պլանին վերաբերող հարցը օրակարգից հանված է, փոխարենը ԱՄՆ-ը Թբիլիսիի հետ ստորագրեց Հայտարարություն ռազմավարական գործընկերության մասին, իսկ արեւմտյան երկրները պարտավորվեցին Վրաստանին հատկացնել 4 միլիարդ դոլար՝ ռուսական զորքերի գործողություններից տուժած տնտեսությունը վերականգնելու համար։ Այսպիսով, օգոստոսյան իրադարձությունները եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի «անկախության» ճանաչումը հանգեցրին ոչ թե նրա դիրքերի ամրապնդմանը, այլ թուլացմանը։ Հնարավոր առճակատումների վտանգը դրդեց Թուրքիայի ղեկավարությանը երկխոսություն սկսելու Հայաստանի եւ ամրապնդելու փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Իմ կարծիքով, սա է ստեղծված իրադրության պատկերը։

– Ի՞նչն է այսօր ամենից շատ բնորոշ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, որքանո՞վ է փոխվել այդ քաղաքականությունը 2008թ. օգոստոսից հետո:

– Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն իր աշխարհագրական դիրքի եւ էներգապաշարների շնորհիվ, եւ որպես տարածաշրջանի ամենամեծ տարածքը, բնակչությունը, տնտեսությունը եւ ֆինանսական պաշարներն ունեցող երկիր։ Վաշինգտոնը պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ղեկավարների եւ նույնիսկ փոխնախագահ Չեյնիի միջոցով համառորեն առաջարկում էր ոչ միայն տնտեսական եւ էներգետիկ, այլեւ ռազմաքաղաքական գործընկերություն, որը ներառում էր անվտանգության երաշխիքներ։ Չեմ կարծում, թե Սպիտակ տան վարչախմբի փոփոխությունը կարող է արմատապես փոխել այդ պլանները։ Սակայն ամերիկյան առաջարկի թույլ տեղն այն է, որ այդ երաշխիքները չեն ենթադրում օգնություն հայկական ուժերի կողմից գրավված Ադրբեջանի տարածքների ազատագրման գործում, բայց կարող են Բաքվին ներքաշել Ռուսաստանի եւ Իրանի հետ վտանգավոր առճակատման մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը տատանվում է եւ չի շտապում արձագանքել ԱՄՆ-ի առաջարկներին։

Ռուսաստանը եւս ուշադիր է Ադրբեջանի նկատմամբ։ Նախագահ Մեդվեդեւի առաջին պաշտոնական այցն այստեղ էր: Մոսկվան նախաձեռնեց նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումները եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մայնդորֆյան հայտարարության ստորագրումը։ Ռուսական «Գազպրոմը» պատրաստակամություն հայտնեց համաշխարհային գներով ձեռք բերել ամբողջ գազը, որ կարդյունահանվի «Շահդենիչ» հանքավայրից՝ երկրորդ փուլում։ Ռուսաստանի ռազմարդյունաբերությունն Ադրբեջանին առաջարկում է իր արտադրանքի գրեթե ողջ տեսականին։

Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել