Լրահոս
Օրվա լրահոսը

Վատառողջ զինվորը բանակ չի մտնի

Մարտ 26,2009 00:00

Բուժհանձնաժողովները՝ հսկողության տակ

\"\"ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման եւ անցկացման թեմայով: Հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովներին հանձնարարվել է հետեւողական աշխատանք կատարել՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը բանակ: Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել զորակոչի ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործում: Հ. Քուշկյանն ընդգծել է, որ հանձնաժողովներում ներգրավված յուրաքանչյուր բժիշկ պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործին՝ պատասխանատվություն կրելով իր կողմից տրվող ախտորոշման համար: ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն ասել է, որ երկուստեք հսկողություն պետք է սահմանվի բժշկական հանձնաժողովների նկատմամբ, ինչը կնպաստի զորակոչի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել