Նախորդ տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թվաքանակը: 2007-ին գրանցված 321 հազար 471 մարդու փոխարեն, նախորդ տարի այլ երկրներում ապաստան է խնդրել 365 հազար 346 մարդ: Այս մասին հրապարակված է ՄԱԿ-ի «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի» զեկույցում: Աղբյուրի տեղեկացմամբ, ապաստան հայցողների շարքում առաջատարը Իրաքն է, ապա նրան հետեւում են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Չինաստանը, նաեւ Սերբիան, Նիգերիան եւ Պակիստանը: Ներկայացված ցանկում Հայաստանը 22-րդն է: Մեր երկրից այլ երկրներում ապաստան ստանալու խնդրով դիմել է 4368 մարդ՝ 2007 թվականի 3947-ի փոխարեն: Զեկույցի համաձայն, դիմողները հիմնականում ցանկանում են ապաստան ստանալ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, նաեւ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Ստացած դիմումների քանակով առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան:
Իսկ Հայաստանից ապաստան է խնդրել ընդամենը 210 մարդ, ինչը զգալի պակաս է նախորդ տարիներից: Այսպես, 2006-ին մեր երկիրը ստացել է 20, իսկ 2007-ին՝ 300 դիմում: ՄԱԿ-ի տվյալներով, այժմ աշխարհում կա 11 միլիոնից ավելի փախստական: