Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են զբաղեցնել բնակչությանը

Մարտ 26,2009 00:00

«Գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, որին հատկապես այսօր՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ լուրջ ուշադրություն է դարձվում: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ ոլորտում ներդրումներ ապահովելու, վերամշակող ձեռնարկություններին աջակցելու, դրանով իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- երեկ գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների եւ հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Քննարկվել են նաեւ ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները, բարձրլեռնային համայնքների սուբսիդավորման, գյուղացիական տնտեսությունները մշակաբույսերի սերմերով, պարարտանյութերով, քիմիկատներով, ոռոգման ջրով, գյուղտեխնիկայով ապահովելու, ինչպես նաեւ գարնանային հեղեղումների կանխարգելման, դրանց հնարավոր հետեւանքների վերացմանն ուղղված խնդիրներ: Խորհրդակցության ավարտին Տ. Սարգսյանը նախարարներին հանձնարարել է համատեղ քննարկել եւ ներկայացնել մարզերում հանրային աշխատանքների կազմակերպմանն աջակցելու հնարավորությունները՝ բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել